-
30.12.2012|
13:40
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ օրենսդիրները Քութաիսիից արդեն 2013-ի գարնանը կվերադառնան Թբիլիսի:
-
30.12.2012|
13:38
Աֆղանստանում վրացական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայող Գեորգի Կիկաձեն, որ անհետ կորել էր դեկտեմբերի 19-ին, այսօր հայտնաբերվել է մահացած։ Այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։
-
30.12.2012|
13:36
Պակիստանցի զինվորականները, որ առևանգվել էին թալիբների կողմից երկրի հյուսիս-արևմուտքում, հայտնաբերվել են սպանված։ «Ոչ բնակելի շրջանում մենք հայտնաբերել ենք անվտանգության ուժերի 21 ներկայացուցիչների դիակներ հրազենային վնասվածքներով»,- հայտարարել են տեղի իշխանությունները։
-
30.12.2012|
13:34
Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը երկրի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքի նկատմամբ։ Քաղաքի գրավմանը նախորդել էր Բաշար Ասադի և ապստամբ խմբավորումների միջև մի քանի օր լարված պայքարը։
-
29.12.2012|
12:19
Գաղտնազերծվում են Մեծ Բրիտանիայի ազգային արխիվի այն փաստաթղթերը, որոնց 30-ամյա ժամկետը լրացել է: Փաստաթղթերի մեծ մասը նվիրված է Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև 1982 թվականին բռնկված Ֆոլկլենդյան պատերազմին և ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի 75-ամյա հոբելյանին:
-
29.12.2012|
12:17
Guardian բրիտանական թերթը հաղորդում է, որ Եվրոպական Միության նախագահ Հերման վան Ռոմպեյի կարծիքով` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի վարած քաղաքականությունը թշնամաբար է տրամադրում այլ տերություններին Եվրամիության նկատմամբ: Հերման վան Ռոմպեյի գնակատմամբ դա կարող է հանգեցնել կառույցի փլուզմանը:
-
29.12.2012|
12:13
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական Մուհամեդ Բահիր Խուրամշադը ադրբեջանական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Թեհրանի հնարավոր դերին:
-
29.12.2012|
12:08
«ԱՄՆ-ը շարունակում է համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարմար ձևաչափ է»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան մամլո քարտուղար Ջոնաս Ստյուարտը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակելու` նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությունը:
-
29.12.2012|
12:06
«Մենք շարունակելու ենք ակտիվ ջանքերը ԱՊՀ տարածքում հակամարտությունների և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման ուղղությամբ»,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը և հույս է հայտնել, որ 2013 թ. հակամարտությունների կարգավորումը կմնա միջազգային հանրության առաջնահերթ ուղղություններից մեկը:
-
29.12.2012|
12:04
ԱՄՆ հյուսիսարևելյան և կենտրոնական շրջաններին պատուհասած ձյան և անձրևի առատ տեղումների պատճառով 17 մարդ է մահացել։ Նրանք հիմնականում եղանակային պատճառներով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ են դարձել, մի քանիսը մնացել են տապալված ծառերի տակ։